ՄԱԿ-ի դերը աճող սպառնալիքների ֆոնին կարեւոր Է մնում, ինչպես երբեք, բայց նրա ներուժը դեռ պետք Է իրագործվի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է համաշխարհային կազմակերպության օրվա առթիվ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարության մեջ, որը տարածել Է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
«Այն պայմաններում, երբ աշխարհը բախվում Է անդրսահմանային սպառնալիքների աճին, ներառյալ ահաբեկչության եւ զանգվածային գազանությունների տարածումն ամբողջ աշխարհում, սովի եւ հումանիտար ճգնաժամերի սպառնալիքը եւ վտարակ-ռեժիմների կողմից միջուկային զենքի տարածումը, մենք կոչ ենք անում անդամ բոլոր երկրներին՝ հաստատել իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի Կանանադրության մեջ ամրագրված պարտավորություններին»,-նշել Է Թրամփը:

«Թեեւ ՄԱԿ-ի ամբողջ ներուժի իրացման համար դեռ պետք Է մեծ աշխատանք կատարել, մենք հավաստում ենք նրա նպատակներին հասնելու մեր ձգտումը, որպեսզի ավելի լավ ապագա կառուցենք նոր սերունդների համար»,-ասել Է պետության ղեկավարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: