Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Երկրապահ կամավորական միության նախագահ Մանվել Գրիգորյանին չի զարմացրել Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմը խախտելու և շփման գծում լարվածություն առաջացնելու գործելաոճը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Մանվել Գրիգորյանը նշեց, որ առաջին անգամը չէ, երբ նախագահների հանդիպումից հետո Ադրբեջանը խախտում է ձեռք բերված պայմանավորվածությունները:

 


«Նախագահները բազմաթիվ անգամներ հանդիպել են, բայց տեսել ենք, որ այդ հանդիպումներից հետո անընդհատ նույն բանն է կրկնվել»,-փոխանցմամբ՝ նշեց Գրիգորյանը:

 


ԵԿՄ նախագահը լավատեսորեն չի տրամադրված Ադրբեջանի կողմից ապակառուցողական գործելաոճը փոխելու հարցում: Նրա գնահատմամբ՝ Ադրբեջանը շարունակելու է գնալ շփման գծում լարվածությունը սրելու ճանապարհով: