Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:10-ի սահմաններում Շահվերդյան և Շիրակի փողոցների խաչմերուկում բախվել են Վրաստանի քաղաքացի, 35-ամյա Արկադի Գրեձիլիշվիլիի վարած Volvo մակնիշի NN 381 NN համարանիշի խոշոր բեռնատարը և 23-ամյա Արթուր Մարկոսյանի վարած Honda մակնիշի 17 XX 007 համարանիշի ավտոմեքենան:

Ինչպես հայտնում է աղբյուրը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: 

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է վրացի վարորդը, ով խաչմերուկ է մտել կարմիր լույսի առկայությամբ: 

Մանրամասները՝ shamshyan.com-ում