«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ հոկտեմբերի 26-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի' Երկաթ-Գծի ավանի, Ս. Գրիգորյան փող. 10ա շենքի, Գարեգին Ա փող. 6, 8, 10, 12, 12բ, 53 շենքերի և առանձնատների, Ախուրյանի խճ. 2ա շենքի, Նորավան թաղամասի, Երևանյան խճուղու բազմաբնակարան շենքերի, ֆիննական տների, նորվեգական քոթեջների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: