Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում : Ժամը 19:40-ի սահմաններում Արմավիր քաղաքից դեպի Հացիկ գյուղ տանող ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում բախվել են Nissan Tiida մակնիշի 35 NC 959 համարանիշի և Opel Astra մակնիշի 34 NM 047 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 5 հոգի, ովքեր մեքենայից դուրս են բերվել քաղաքացիների և Արմավիրի ոստիկանների օգնությամբ, տեղափոխվել են Արմավիրի բժշկական կենտրոն, որտեղ սակայն, վիրավորներից մեկը, գիտակցության չգալով՝ մահացել է, իսկ 4 հոգի գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնները և սահմանազատել տարածքը: 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում