Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության 4-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը արտագնա խաղում 2:0 հաշվով հաղթել է «Սուոնսի»-ին:
Մանչեսթերյան թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է խաղը և խոսել նաև իր մասին՝ նշելով, որ Անգլիա տեղափոխվելուց հետո չի փոխվել:
«Մենք անընդհատ վերահսկում էինք իրավիճակը: Առաջին րոպեներից ընգրկվեցին խաղի մեջ և պահեր ստեղծեցինք:
Խաղացողների վերաբերմունքը խաղին լավ էր, չնայած խաղը այնքան էլ հեշտ չստացվեց:
Կարծում եմ՝ մնացել եմ նույնը, բայց ավելի հասուն եմ դարձել և այլ կերպ եմ արձագանքում որոշ բաների: Բայց ես նույնն եմ մնացել՝ ցանկանում եմ հաղթել և ատում եմ պարտությունը»,- Մոուրինուի խոսքը մեջբերում է Sky Sports-ը: