«Չորրորդ իշխանություն» թերթն այսօրվա իր համարում  գրում է. «Օրերս մամուլում լուրեր շրջանառվեցին այն մասին, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության ղեկավար Հովհաննես Սահակյանը աշխատանքիզ ազատել է ծառայության ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչության պետ Եղիշե Ջհանգիրյանին։

Պատճառը՝ բացահայտված ֆինանսական չարաշահումներն էին։ Ընթացող ստուգումների արդյունքում, չի բացառվում, որ գործը հայտնվի իրավապահների մոտ։ «ՉԻ» տեղեկություններով՝ այս հանգամանքը պատճառ է դարձել, որ լարվեն աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի և Հովհաննես Սահակյանի հարաբերությունները։ Փաստն այն է, որ աշխատանքից ազատված անձը նախարարության հնաբնակներից է, վայելում է նախարարի հովանավորությունը, և Հովհաննես Սահակյանի որոշումը անակնկալ է եղել նրա համար։

«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ այս առնչությամբ երկուստեք տհաճ խոսակցություն է տեղի ունեցել, Արտեմ Ասատրյանը Հովհաննես Սահակյանից պահանջել է նման դեպքերում իրեն տեղյակ պահել, սակայն վերջինս մերժել է»: 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում