«Ես միշտ մտածել եմ, որ ինչ-որ ուժեր կան, որոնք դրդել են այդ հանցագործության»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը: Նրա կարծիքով` այդ ուժերը դրսում են և դեռևս բացահայտված չեն, իսկ հանցագործություն կատարոը կրում է իր պատիժը:


Դիտարկմանը` դա նշանակում է՝ գործը դեռևս լրիվ բացահայտված չէ՞, Սահակյանը նշեց, որ ինքը, համենայնդեպս, այդպես է կարծում: Հարցին՝ 18 տարին բավական չէ՞ր Հոկտեմբերի 27-ը բացահայտելու համար, ԱԺ նախկին նախագահը պատասխանեց. «Դրա համար լուրջ միջոցներ են անհրաժեշտ, այսօր մեր պետությունը այդ միջոցները չէր էլ կարող ունենալ, մեծ ծախսեր են անհրաժեշտ»: