Վարդանանց փողոցի թիվ 20/3 հասցեում գտնվող գործիքների վերանորոգման կրպակում և Երվանդ Քոչարի փողոցի թիվ 1/1 հասցեում գտնվող բենզալցակայանում հոկտեմբերի 27-ին հրդեհ է բռնկվել: Ինչպես տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, հրդեհի բարդության «Բիս 1» կանչով դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Վերանորոգման կրպակում (9 քմ) այրվել են կենցաղային իրեր, իսկ բենզալցակայանում՝ լիցքավորման մեկ սարք: