«Իսլամական պետություն»-ը հերթական անգամ  ահաբեկում է ֆուտբոլիստներին և սպառնում Ռուսաստանում 2018թ-ին կայանալիք աշխարհի առաջնությանը:

Այս անգամ հրապարակված պաստառում ահաբեկիչները մահապատժի են ենթարկում «Բարսելոնա»-ի և «ՊՍԺ»-ի ֆուտբոլիստներին՝ համապատասխանաբար Լիոնել Մեսսիին և Նեյմարին:

«Դուք անվտանգության մեջ չեք լինի այնքան ժամանակ, քանի դեռ մենք ապրում ենք մահմեդական երկրներում»,-ասվում է գրառման մեջ: Այս մասին հայտնում է eurosport-ը:

Ավելի վաղ ահաբեկիչները հրապարակել էին ահաբեկչություն քարոզող  պաստառ` օգտագործելով Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիի լուսանկարը: Նկարում ֆուտբոլիստի աչքից արյուն է հոսում: