«Իրատես» թերթը գրում է.

«Ասում են, թե շատերին զարմացրած` Սամվել Ալեքսանյանի «Ալեքս տեքստիլում» Սամվել Կարապետյանի ներդրումային մասնակցությունը բացատրվում է ոչ միայն վերջինիս կողմից իր սանահորը արտասահմանյան շուկաներով ապահովելու ցանկությամբ, այլեւ Կարապետյաններն ընդդեմ Ծառուկյանի» կոնֆիգուրացիաներով:

Ասում են նաեւ, թե Կարապետյանները ցանկանում են վերաձեւակերպել հայաստանյան օլիգարխիկ դաշտը եւ այնտեղ «վեր խոյացնել» Ծառուկյանին հակակշիռ օլիգարխի. «Եթե Քոչարյանի ժամանակ թիվ մեկ օլիգարխը Ծառուկյանն էր, հիմա նժարը կթեքվի Ալեքսանյանի կողմը: Թերեւս դրանով կարելի է բացատրել եւ այն իրողությունը, որ վարչապետ Կարեն Կարապետյանին «շատ մոտ» ՊԵԿ-ի տոտալ ստուգումները Ծառուկյանի եւ Ալեքսանյանի ընկերությունններում Ծառուկյանին խիստ նյարդայնացնում են, իսկ Ալեքսանյանին` ոչ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում