Հնդկաստանի Ռաջասթանի նահանգի Ուդայփուր քաղաքի մերձակայքում բռնված չորսմետրանոց պիթոնը շան դիակ Է դուրս թքել:

Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Daily Mail հրատարակությունը: Վիթխարի սողունին նկատել են Ումարդա գյուղում կովի գոմի մոտ: Տեղացի բնակիչներն օգնության են դիմել Վայրի կենդանիների եւ բնության փրկության ոչ առեւտրային ընկերությանը:

Ժամանած փրկարարները բարձրացրել են պիթոնին անվտանգ տեղ տանելու համար, բաց սողունն սկսել Է խեղդվել: Կազմակերպության աշխատակիցները վախեցել են, թե պիթոնը կսատկի, բայց նրան հաջողվել Է երախից դուրս գցել իր որսին: Փրկարարական գործողությունը տեւել Է շուրջ կես ժամ: Պիթոնին տարել են Բագդարա բնայգի եւ ազատ արձակել: