«Հրապարակ» օրաթերթը գրում է.

««Մեզ մանրամասներ են հայտնի դարձել սոցապփոխնախարար Աշոտ Մարգարյանի` աշխատանքից ազատմանն առնչվող: Հիշեցնենք, որ նա Արտեմ Ասատրյանի լուրջ «կոնկուրենտն» էր, փոխնախարար էր նշանակվել` ապագայում նախարար նշանակվելու եւ ոլորտում լուրջ բարեփոխումներ իրականացնելու հեռանկարով:

Պարզվում է՝ բացի նրանից, որ նախարար-փոխնախարար տանդեմում լուրջ «կոնկուրենցիա» է եղել, 28-ամյա երիտասարդ բարեփոխիչն անզգուշություն է ունեցել շրջապատում քանիցս արտահայտվել երկրի ավտորիտար-դիկտատորական լինելու մասին, կարծիք է հայտնել, որ, ըստ ամենայնի, Կարեն Կարապետյանը դուրս կգա ՀՀԿ-ից, եւ իրենք նոր կուսակցություն կստեղծեն: «Խաբարը» շատ արագ «տեղ» են հասցրել նախագահական, եւ շաբաթն ուրբաթից շուտ է եկել»:

Առավել մանրամասն` «Հրապարակ»  այսօրվա համարում: