«Ժամանակ» թերթը գրում է.

«ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Վարդան Այվազյանը նոյեմբերի 5-ին Չարենցավանում կայանալիք ՏԻՄ ընտրություններին չի աջակցի միակ թեկնածու Հակոբ Շահգալդյանին, փոխարենը Շահգալդյանին կաջակցի նրա որդին, ով վերջերս է հանդիպել Շահգալդյանի հետ:

«Ինքն անձամբ չէ, բայց տղան հանդիպել է ինձ, ասել, որ պատրաստ է՝ ինչով պետք է, կաջակցի: Այդ մարդուն չընտրեցին պատգամավոր, էլ ոնց կաջակցի: Ընտրություններից հետո հանդիպել եմ Վարդան Այվազյանին, ոչ թե վիրավորված էր… բնականաբար՝ ով էլ լիներ, իրեն վատ կզգար»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Հակոբ Շահգալդյանը»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում: