Ազգային ժողովի պատգամավորների անհարգելի բացակայությունների պարագայում նրանց աշխատավարձերից պահումներ են արվում: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Արա Սաղաթելյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ պատժամիջոցների են ենթարկվում նիստերից հաճախակի բացակայող պատգամավորները:

«Ազգային ժողովի աշխատանքներից անհարգելի պատճառներով բացակայող պատգամավորների աշխատավարձերից պահումներ են արվում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Սաղաթելյանը:

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարը դժվարացավ պատասխանել հարցին, թե մինչ օրս որքան պահումներ են արվել: Նա ընդգծեց, որ միայն կարող է ասել, որ այդ գործընթացը իրականացվում է շատ խիստ: