Երևան քաղաքի Հալաբյան փողոցի թիվ 16 հասցեում գտնվող «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն»-ի շենքում օձ է հայտնաբերվել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բռնել են գյուրզա տեսակի օձին և տեղափոխել անվտանգ տարածք: