Երևանի «Արարատ»-ը հանդես է եկել հայտարարությամբ.

«Ի պատասխան մամուլում տարածում գտած այն տեղեկատվությանը, թե իբր «Արարատ» ֆուտբոլային ակումբը կարող է դուրս մնալ ՀՀ ֆոտբոլի Բարձրագույն առաջնությունից, տեղեկացնում ենք, որ նման լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Այո, ակումբն ունի խնդիր` կապված ֆուտբոլիստների աշխատավարձերի հետ, որը, սակայն, մոտ օրերս կլուծվի:

«Արարատի» հովանավորները մշտապես կապի մեջ են ակումբի ղեկավարության ու մարզիչների հետ և սրտացավ են երևանյան ակումբի նկատմամբ:

Ինչ վերաբերում է թիմի՝ առաջնությանը չմասնակցելուն, ավելացնենք, որ նման վտանգ չկա. «Արարատ»-ին չի սպառնում նախկինում փակված թիմերի ճակատագիրը»,- գրված է ակումբի ֆեյսբուքյան էջում արված հայտարարությունում: