ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը 2018 թվականին և հաջորդ տարիներին սպասում է օտարերկրյա ներդրումների աճ: Այդ մասին վարչապետն ասաց հրավիրված ասուլիսում: Լրագրողներից մեկը նկատեց, որ կառավարության ներկայացրած տեղեկանքի համաձայն ընթացիկ տարում արձանագրվել է օտարերկրյա ներդրումների 36 տոկոսի աճ և հետաքրքրվեց՝ արդյոք ավելացել է նաև ներդրող երկրների թիվը: Տեղեկանքում նշված է ընդամենը 10 երկիր, որոնք թվում է նաև Ջերսին:

«Ներդրող երկրների աշխարհագրությունն աճել է, թե ոչ՝ չգիտեմ, կներկայացնենք: Օտարերկրյա ներդրումների աճն այս պահին ես կուզենայի՞ ավելի մեծ լիներ՝ այո, իրատեսական եմ համարո՞ւմ՝ քիչ հավանական, որովհետև ինչպես ասացի, այսօր մեր տնտեսությունը թափ հավաքող տնտեսություն է, որտեղ բացի բիզնես միջավայրից՝ չափազանց կարևոր է սեփական՝ ներքին ներդրողին ակտիվացնելը: 2018 թվականին և հաջորդ տարիներին ես իրականում սպասում եմ օտարերկրյա ներդրումների աճ, ռեգուլյար, կայուն աճ», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետը: