2013 թվականի նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում խուլիգանություն եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կատարելու համար մեղավոր ճանաչված Շանթ Հարությունյանի գաղափարակից ընկեր Ալեք Պողոսյանն այսօր ազատ է արձակվել:

Նա իր պատիժը կրում էր ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում: