Հայ-ռուսական համալսարանը ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ կազմակերպել է մարզական, մշակութային և ինտելեկտուլ միջբուհական «Ունիվերսիադա», որի մեկնարկը տրվել է հոկտեմբերի 24-ին և կտևի մինչև նոյեմբերի 23-ը:

«Ունիվերսիադայի» նպատակն է համախմբել ՀՀ և ԼՂՀ բուհ-ական հանրությանը մեկ ծրագրի շրջանակներում` հնարավորություն ընձեռելով ինքնադրսևորվելու և իրենց ստեղծագործական ու մարզական կարողությունները ներկայացնելու:
Հայ-ռուսական համալսարանում անցկացվող մրցույթին պատվով է ներկայացել Ռուսաստանի Գ. Վ. Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանի (ՌՏՀ) Երևանի մասնաճյուղի թիմը:

Մշակութային մրցույթին, որին մասնակցում է ավելի քան 14 թիմ հայաստանյան տարբեր բուհերից, ՌՏՀ-ի թիմը ներկայացել է շքեղ պարային համարով՝ գրավելով երկրորդ պատվավոր հորիզոնականը:
Նշենք, որ մրցապայքարը դեռ շարունակվում է, և Ռուսաստանի Գ. Վ. Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղի թիմը մասնակցելու է սպասվող՝ հրաձգություն, սեղանի թենիս, շախմատ, երգ, ՈւՀԱ, «Ինչ, Որտեղ, Երբ» անվանակարգերով մրցույթներին: