Հունաստանում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 6-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը մրցում է Ադրբեջանի ընտրանու հետ:

Մեր ընտրանու առաջատար Լևոն Արոնյանը կարողացավ հաղթել Ադրբեջանի առաջատար Շախրիյար Մամեդյարովին: Հայ գրոսմայստերը հաղթանակը գրանցեց 44-րդ քայլում:

Զուգահեռաբար ընթացող Գաբրիել Սարգսյան-Արկադի Նայդիչ պարտիան 45-րդ քայլում ավարտվեց ոչ-ոքիով: Թեյմուր Ռաջաբով-Սերգեյ Սովսեսյան և Ռաուֆ Մամեդով-Հրանտ Մելքումյան պարտիաները դեռ ընթացքի մեջ են: