«Հրապարակ» թերթը գրում է.

«ՀՀԿ «տուսովշչիկները» դժգոհ են ԱԺ նախագահ Արա Բաբլոյանից. նա «միայնակ գայլ» է, շփվում է հանձնաժողովների նախագահների հետ՝ միայն ի պաշտոնե, նրանց հետ երբեք կոնյակ չի խմում, ինչպես անում էր Գալուստ Գրիգորիչը, «գյալաջիի» չի բռնվում՝ ինչպես Հովիկ Արգամիչը, մտերիմ է լոկ իր խորհրդական, իր տարեկից Մկրտիչ Մինասյանի հետ, երբեմն էլ Խոսրով Հարությունյանն է բեղերը շոյելով դուրս գալիս նրա մոտից:

Քաղաքական եւ «մնացյալ» հարցերով զբաղվում է ԱԺ աշխատակազմի ղեկավար Արա Սաղաթելյանը։ Չնայած Արա Սաենիչին էր հանձնարարված այնպիսի պատասխանատու գործ, ինչպիսին Լեհաստանի ղեկավարության հետ ինչ-ինչ հարցերի ճշգրտումն է։

Հիշեցնենք, որ ԱԺ պատվիրակությամբ Բաբլոյանն այցելել էր Լեհաստան, որն այն երկրների թվում է, որոնց հետ սերտորեն «աշխատում» է Ադրբեջանը, որպեսզի ԵՄ-Հայաստան համաձայնագրում ամրագրվի միայն տարածքային ամբողջականության սկզբունքը:

Իսկ այս օրերին ինտենսիվացել են խոսակցությունները, որ 2018-ին Բաբլոյանը կնշանակվի Շվեյցարիայում դեսպան՝ Ազնավուրի փոխարեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում