Այս տարվա առաջին 8 ամիսների ընթացքում Վրաստան ամենաշատն այցելել են, համապատասխանաբար, Ադրբեջանից, Հայաստանից, Ռուսաստանից, Թուրքիայից ու Իրանից: Ինչպես փոխանցում են վրացական ԶԼՄ-ները, 2017-ին երկրի հյուրանոցներում 16 տոկոսով ավելացել է համարների թիվը: Գործել է 1900 հյուրանոց, որտեղ կարող էին տեղավորվել 651 հազար զբոսաշրջիկ: Միաժամանակ, զբոսաշրջիկների զգալի մասը նախընտրել է տեղավորվել բնակարաններում և հյուրատներում: Այս տարի Վրաստանում բացվել է 31 նոր հյուրանոց, այդ թվում երկու հինգաստղանի՝ Բաթումում:

Վրաստանի ազգային բանկի տեղեկատվությամբ, 2017-ի առաջին ութ ամիսների ընթացքում երկիրը զբոսաշրջության ոլորտից ստացել է 1,8 միլիարդ դոլարի շահույթ, ինչը 29 տոկոսով ավելի է 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատ: Յուրաքանչյուր արտասահմանցի զբոսաշրջիկ Վրաստանում գտնվելիս ծախսում է միջինը 839 դոլար: