Մեծ Բրիտանիայում ճանապարհային արագության չափման տեսախցիկների միայն կեսն է միացված: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:

Բրիտանիայի 36 ոստիկանական ուժերի հրապարակած թվերը ցույց են տվել, որ 2 հազար 838 տեսախցիկներից ընդամենը 1 486-ը կամ 52 տոկոսն է գործում և ֆիքսում օրինախախտներին:

Մամուլի ասոցիացիայից ստացված տեղեկատվության համաձայն` որոշ ուժեր անջատել են իրենց տեսախցիկները:

Մի տարածքի ոստիկանությունը հայտնել է, որ տեսախցիկներն անջատվել էին դեռ 2011-ին, սակայն մնացել են իրենց տեղում` կանխարգելելու բարձր արագությունը: Իսկ Սթաֆորդշայրի ոստիկանության տվյալներով` 272 տեսախցիկներից տարածքում գործում են միայն 14-ը:

Ազգային ոստիկանության պետի մամուլի խոսնակը հայտարարել է, որ տեսախցիկների օգտագործման որոշումը գործառնական հարց է և բոլոր ուժերն անհատական պատասխանատվություն ունեն արագաչափ սարքերի օգտագործման համար: