Գեղարքունիքի մարզի 14 համայնքներում նոյեմբերի 5-ին կայանում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզի թիվ 19, 20,21 տարածքային ընտրական հանձնաժողովներից, համայնքի ղեկավարի եւ ավագանու ընտրություններ են տեղի ունենում Վարդենիս, Ճամբարակ, Շողակաթ, Գեղամասար, Գեղաքար, Ծովինար, Ձորագյուղ, Ախպրաձոր, Լճավան, Լճաշեն, Չկալովկա, Սարուխան, Նորաշեն, Մաքենիս համայնքներում: Համայնքի ղեկավարի եւ ավագանու ընտրություններ տեղի են ունենում 4 խոշորացված՝ Ճամբարակ, Գեղամասար, Վարդենիս, Շողակաթ եւ 1 չխոշորացված՝ Ծովինար համայնքում: Միայն համայնքի ղեկավարի ընտրություններ են տեղի ունենում չխոշորացված Գեղաքար եւ Ձորագյուղ համայնքներում, միայն ավագանու ընտրություններ՝ Մաքենիս, Ախպրաձոր, Լճավան, Լճաշեն, Նորաշեն, Չկալովկա, Մաքենիս, Սարուխան չխոշորացված համայնքներում:

Նոյեմբերի 5-ի ժամը 11։00-ի դրությամբ՝ Գեղարքունիքի մարզի  61 ընտրատեղամասերում 45138 ընտրողներից քվեարկությանը մասնակցել են 4697 ընտրող, որից 535-ը՝ թիվ 19, 2350-ը՝ թիվ 20 եւ1812-ը՝ թիվ 21 ընտրական տարածքներում: Թիվ 19 տարածքում քվեարկել է ընտրողների ընդհանուր թվի 5.4, թիվ 20-ում՝ 14, թիվ 21-ում՝ 9,7 տոկոսը: Նույն աղբյուրի հավաստմամբ՝ քվեարկությունն ընթանում է առանց խախտումների կամ լուրջ միջադեպերի: