Երեկ՝ նոյեմբերի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում:

Ժամը 21:40-ի սահմաններում Երևան – Արմավիր ավտոճանապարհի 13.5 կմ հատվածում՝ Մուսալեռ գյուղի վարչական տարածքում, բախվել են 24-ամյա Հարություն Թովմասյանի վարած Lada Priora մակնիշի 35 DN 673 համարանիշի և 33-ամյա Գևորգ Կարապետյանի վարած թիվ 67 երթուղին սպասարկող Газель մակնիշի 4893 Տ համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով Priora-ի վարորդ Հ. Թովմասյանը և նրա ուղևոր 25-ամյա Մերուժան Սարգսյանը տեղափոխվել են Էջմիածնի բժշկական կենտրոն:

shamshyan.com