Վազգեն Խաչիկյանի եղբայր, Ախթալայի գործող քաղաքապետ Հայկազ Խաչիկյանը պարտվել է երեկ անցկացված ՏԻՄ ընտրություններում: Նրա օգտին քվեարկել է 1 374 քաղաքացի:

Ձայների մեծամասնությամբ (1 550 քվե) առաջին տեղում Ճոճկանի նախկին ղեկավար, ինքնաառաջադրված Արկադի Թամազյանն է: