Իսրայել պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 6-ին այցելեց Երուսաղեմի Հայոց պատրիարքարան, ուր հանդիպեց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Էդվարդ Նալբանդյանը Երուսաղեմի հայոց պատրիարքին ներկայացրեց իր այցելության նպատակները, արդեն ունեցած հանդիպումների արդյունքները։

Հանդիպմանը անդրադարձ արվեց Սուրբ Հարության տաճարի երեք իրավատեր եկեղեցիների համագործակցության հարցերին։

Զրուցակիցներն անդրադարձան համահայկական օրակարգի մի շարք հարցերի։