Նոյեմբերի 16-ին Ոuկրաինայի Բարձրագույն Ռադան երկրորդ ընթերցմամբ ընդունելու է Դոնբասի վերաինտեգրման մասին օրինագիծը:

Օրինագծին հնարավոր է կցվի նաև ՌԴ հետ հարաբերությունները խզելու վերաբերյալ կետը:

Համապատասխան առաջարկով է հանդես եկել նախագահ Պորոշենկոյի խմբակցությունը ներկայացնող Իվան Վիննիկը:

Փորձագետների կարծիքով` այս քայլը Արսեն Ավակովի պատասխանն է նախագահին, ով չկամեցավ կամ չկարողացավ պաշտպանել վերջինիս որդուն, ով` հիշեցնենք, ձերբակալվել էր կոռուպցիայի մեջ մեղադրանքով: