ՀՀ կառավարությունը սիրիահայ 73 ուսանողների վարձավճարի 60 տոկոսը փոխհատուցելու նպատակով հատկացրեց 20 մլն դրամ: «ՀՀ կառավարությունը Հայկական բարեգործական ընդհանուր միության և «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հետ կփոխհատուցի սիրիահայ 302 ուսանողի ուսման վարձը»,-ասաց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Ներկայումս ուսման վարձի փոխհատուցման կարիք ունեցող 302 սիրիահայ ուսանողների ուսման վարձը կազմում է 194 մլն 198 հազար դրամ:   

«Դրանցից 73 սիրիահայ ուսանողի վարձավճարի 60%-ը, որը կազմում է 20 մլն դրամ առաջարկվում է վճարել ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին, իսկ մնացած ուսանողների ուսման վարձի փոխհատուցումը կկատարվի «Հայկական բարեգործական ընդհանուր միություն» և «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի կողմից հատկացված միջոցների հաշվին»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ: