«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է.

«14 տարի Վարդենիսի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած Վոլոդյա Խլոյանը վերջապես հրաժեշտ տվեց իր աթոռին։ Նրա փոխարեն Վարդենիսի քաղաքապետ դարձավ տեղի սոցապ բաժնի պետ Արամ Հարությունյանը։ Մենք մեր հրապարակումներում անդրադարձել էինք այս թեկնածուի գործունեությանը, նշել, որ նա ունի հզոր հովանավորներ, որոնց շնորհիվ էլ հայտնվելու է քաղաքապետի աթոռին։ Փաստորեն նոյեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններից հետո մեր կանխատեսումները այս առնչությամբ իրողություն դարձան։

Հիշեցնենք, անդրադարձել էինք այն փաստին, որ Հարությունյանը ստացել է Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանի «դաբրոն»։

«ՉԻ» հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ Արամ Հարությունյանի` քաղաքապետ դառնալու գործում առանձնակի դերակատարում է ունեցել նաեւ Սերժ Սարգսյանի վարորդապետ հանրահայտ Վաչոն։

Ինչ վերաբերում է նորընծա քաղաքապետին, ապա ըստ մեր տեղեկությունների՝ նա ողջ նախընտրական քարոզարշավի ընթացքում բերանը ոչ մի անգամ չի բացել, որ գոնե ընտրողներն իր ձայնը լսեն։ Նրա փոխարեն քարոզարշավներին ելույթ են ունեցել նախընտրական շտաբի անդամները։ Անձամբ Հարությունյանը խուսափել է համաքաղաքացիների եւ լրագրողների հետ շփումից»:

Ամբողջական հոդվածը՝ թերթի այսօրվա համարում