Դանանգում նոյեմբերի 10-ին մեկնարկում Է Ասիախաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության 25-րդ գագաթնաժողովը: Համաժողովի 21 տնտեսությունների (ԱԽՏՀ-ի վերաբերմամբ չի օգտագործվում «երկրներ» տերմինը, քանի որ միավորման կազմում են Հոնկոնգը եւ Թայբեյը), ղեկավարները կքննարկեն Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի զարգացման հանգուցային հարցերը, այդ թվում ՝ կայուն աճի ապահովումը, առեւտրի զարգացումը՝ մի շարք երկրներում, նախեւառաջ ԱՄՆ-ում, հովանավորչության միտումների ուժեղաղման պայմաններում, անվտագնության հարցերը:

Համաժողովին կմասնակցեն Ռուսաստանի, Ավստրալիայի, Բրունեյի, Վիետնամի, Ինդոնեզիայի, Կանադայի, Չինաստանի, Կորեայի Հանրապետության, Մալայզիայի, Մեքսիկայի, Նոր Զելանդիայի, Պապուա Նոր Գվինեայի, Պերուի, Սինգապուրի, ԱՄՆ-ի, Թաիլանդի, Ֆիլիպինների, Չիլիի եւ Ճապոնիայի պետությունների ու կառավարությունների ղեկավարները, ինչպես նաեւ ՉԺՀ-ի Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի գործադիր իշխանության ղեկավարը եւ Թայվանի ղեկավարության ներկայացուցիչը:

Բարձր մակարդակի միջոցառումների ծրագիրը կսկսվի օրվա երկրորդ կեսին ԱԽՏՀ-ի Գործարար խորհրդատվական խորհրդի հետ տնտեսությունների ղեկավարների հանդիպմամբ եւ կշարունակվի Հարավարեւելյան Ասիայի ասոցիացիայի երկրների ղեկավարների հետ ոչ պաշտոնական երկխոսությամբ:

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, գագաթնաժողովի գլխավոր իրադարձությունը՝ տնտեսությունների ղեկավարների հանդիպումը, կկայանա արդեն նոյեմբերի 11-ին: Ավանդաբար գագաթնաժողովների կարեւոր բաղկացուցիչ մասն են կազմում երկկողմ հանդիպումները, սակայն, որպես կանոն, դրանց ժամանակացույցը անհայտ Է մնում մինչեւ վերջին պահը: