Նոյեմբերի 12-ին, ժամը 07:07-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի Աբովյան փողոցի թիվ տներից մեկում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տանը մոտակա հացատան տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:28-ին, մարվել՝ 07:50-ին: Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 20 քմ):