ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը թույլատրել է անհատ ձեռնարկատեր Սերգեյ Կարապետյանին վերսկսել մսամթերքի կիսապատրաստվածքների արտադությունը: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԳՆ ՍԱՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:Տնտեսվարողի գործունեությունը կասեցվել էր նոյեմբերի 3-ին՝ Մաքսային միության 034/2013 և 021/2011 տեխնիկական կանոնակարգերի պահանջները խախտելու պատճառով:    

Վանաձորում գործող արտադրամասում հայտնաբերված խախատումները  վերացվել են. սննդամթերքի պատրաստման տարածքը նորոգվել  է և գտնվում է  պատշաճ  վիճակում, առանձնացվել է համապատասխան  սենյակ աշխատանքային  գործիքների  և  պարագաների լվացման, ախտահանման և  պահպանման  համար: Աշխատակիցներն  անցել  են  նախնական  բուժզննություն  և  ստացել սննդի  շղթայում  աշխատելու թույլտվություն: Անհատ ձեռնարկատեր Սերգեյ Կարապետյանը կատարել է նաև արտադրամասի դեռատիզացիայի  պայմանագիր կնքելու պահանջը: