ՌԴ ՊՆ-ի շուրջ նոր սկանդալ է հասունանում: Պաշտպանական գերատեսչությունն իր պաշտոնական, ֆեյսբուքյան և թվիթերյան էջերում տեղադրել էր հայտնի AC-130 Gunship Simulator: Special Ops Squadron համակարգչային խաղ-սիմուլյատորի սքրինը, դա ներկյացնելով իբրև ԱՄՆ կողմից ԻԼԻՊ զորքերին տրամադրվող ռազմական աջակցության ապացույց:

Մեկ այլ լուսանկարում էլ, համաձայն Telegram-ի, պատկերված է ոչ թե Սիրիան, այլ իրաքյան զորքերի գործողությունները Ֆալուջա քաղաքում 2016 թվականին: Ամերիկյան և բրիտանական հեռուստաընկերությունների կողմից լուսանկարների իսկությունը բացահայտելուց հետո, ժամերի ընթացքում ՌԴ ՊՆ-ն հեռացրել է իր իսկ ներկայացրած ֆեյք-ապացույցները: