Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը Մոսկվայում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:

Հանդիպման ավարտից հետո Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հիքմեթ Հաջիևը հայտնել է, որ բանակցություններն ունեցել են կառուցողական և հիմնային բնույթ, քննարկվել են բոլոր առաջարկները, որոնք ԼՂ հակամարտության բանակցային սեղանին են:

«Ադրբեջանական կողմը գոհ է քննարկումներից»,- հայտնել է նա:

Հաջիևը տեղեկացրել է, որ հանդիպման ընթացքում առաջարկվել է Վիեննայում դեկտեմբերի 7-8-ը անցկացվող ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների նիստի շրջանակում անցկացնել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ: Նա հայտնել է, որ ադրբեջանական կողմը համաձայնել է հանդիպման առաջարկին: