Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 41-րդ կմ-ին նոյեմբերի 15-ին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով վարորդներից մեկը' 1968 թվականին ծնված Արթուր Ասատրյանը, գիտակցության չգալով, նույնպես մահացել է:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

Պատահարի հետևանքով վարորդ Ա.Ա.-ն, ուղևոր՝ 1956 թ. ծնված Արզուման Ասատրյանը, վարորդ Ա. Մ.-ն, նրա ուղևոր' 1947 թ. ծնված Արտաշես Ջեյրանյանը, և 37-ամյա մյուս ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց, որտեղ Ա. Ջեյրանյանը և Ա. Ասատրյանը, գիտակցության չգալով, մահացել էին:
Կատարվում է քննություն: