Ոստիկանության Ավանի բաժանմունքի և Նոր Նորքի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 17-ին Երևանի Կորյունի փողոցից բերման է ենթարկվել 1998 թվականին ծնված Ժենյա Մ.-ն:

 


Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, 19-ամյա աղջիկը նոյեմբերի 16-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողություն) 1-ին մասի մեղադրանքով: