Երեւանաբնակ գործարարի ինքնասպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որով նախաքննության կատարումը հանձնարարվել է Երեւան քաղաքի քննչական վարչությանը։ Այդ մասին «Փաստինֆո»-ին  հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։

Հիշեցնենք, որ օրեր առաջ հաղորդվեց, որ Դավթաշենի կամրջից ցած է նետվել 1978թ. ծնված մի տղամարդ։ Պարզվում է, որ վերջինս Երեւանի բնակիչ է, բժիշկների ընտանիքի զավակ, իսկ ինքը զբաղվել է բիզնեսով։ Ճանաչողները  նրա մասին միայն դրական են արտահայտվում՝ բնորոշելով որպես պարկեշտ մարդ։

Ինքնասպանության գնալու պատճառներն անհայտ են, սակայն արդեն իսկ մամուլում կան տեղեկություններ, որ նա պարտքեր է ունեցել, գրավադրված գույք բանկերին, նաեւ տոկոսով գումար վերցրել ֆիզիկական անձանցից։