Արգենտինայի ռազմածովային կայաններն ստացել են կապ հաստատելու փորձերի մասին ազդանշաններ, որոնք կարող էր ձեռնարկել կորած սուզանավի անձնակազմը։ Այդ մասին նոյեմբերի 18-ին տեղեկացրել է Արգենտինայի պաշտպանության նախարարությունը։

«4-ից 36 վայրկյան տևողությամբ զանգերն ստացվել են ժամը 10։52-ից (Երևանի ժամանակով՝ ժամը 17։52) մինչև ժամը 16։42՝ ՌԾՈՒ տարբեր կայաններում, սկայն կապը չի հաստատվել»,-ասվում է հաղորդագրությունում։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, պաշտպանության նախարարության տվյալներով՝ ընդամենը հայտնաբերվել է «յոթ արբանյակային զանգ»։

«Արբանյակային կապի ոլորտում մասնագիտացած ամերիկյան ընկերության աջակցությամբ այմ մենք աշխատում ենք որոշել ազդանշանի աղբյուրների ճշգրիտ տեղն այն ենթադրությամբ, որ խոսքը սուզանավի մասին է, որին նավակողին անձնակազմի 44 անդամներ են»,- նշում է գերատեսչությունը։

Դիզել-էլեկտրական սուզանավը դադարեցրել է կապ տալ նոյեմբերի 15-ին։ ՌԾՈՒ տեղեկացմամբ՝ սուզանավի որունումներն սկսվել են նոյեմբերի 16-ին՝ ընթացակարգի համաձայն։ Հաջորդ օրը գործողությունն ընդլայնվել է մինչև որոնողական-փրկարարականի կարգ։