«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանն այսօր «Ազատության»-ը փոխանցեց, որ շաբաթ օրը աշխատանքային քննարկում են ունեցել Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ, որտեղ էլ որոշել են կլոր սեղանի վայրն ու ֆորմատը։

Ըստ Պետրոսյանի, հոկտեմբերի 22-ի հանդիպումը տեղի կունենա Ազգային ժողովում՝ բանավեճի ֆորմատով, ապահովելու են ուղիղ եթեր։

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամի խոսքով՝ բանվեճին երկու կողմն էլ կունենա 5-ական ներկայացուցիչ, Էդուարդ Շարմազանովը կհամակարգի բանավեճը, իշխանական թևից հանդիպմանը ներկա կլինեն պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը, կրթության և գիտության նախարար Լևոն Մրտչյանը, խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հաոբյանը և կրթության հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանը։

Իսկ մինչ նոյեմբերի 22-ը, նախաձեռնության անդամներն այսօր Սիրահարների այգում հանրային քննարկում են կազմակերպել՝ «լսելու բոլոր մտահոգ անձանց մոտեցումները և հստակեցնելու այն օրենսդրական առաջարկները, որոնք դրված են լինելու ուսանողության դիրքորոշման հիմքում։ Քննարկվելու են նաև նախաձեռնության անելիքներին, պայքարի մարտավարությանն առնչվող հարցեր մինչև կլոր սեղանն ու դրանից հետո»։

Ավելին՝ այստեղ