Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Վանաձոր համայնքի ավագանին այսօր հրավիրված արտահերթ նիստում հաստատեց ՀՎԿ խմբակցության ղեկավար Արկադի Փելեշյանին Վանաձորի քաղաքապետի առաջին տեղակալ նշանակելու մասին որոշումը:

Նիստի ավարտից հետո նորընտիր փոխքաղաքապետը կցկտուր պատասխանեց լրագրողների հարցերին, որը ներկայացնում ենք ստորև՝ առանց մեկնաբանության.

  -Ինչո՞ւ ավելի շուտ չէիք մասնակցում ավագանու նիստերին, ավելի շուտ չէիք արձագանքում քաղաքապետի առաջարկին:

-Ես անձամբ ընտրել էի Քրիստ Մարուքյանին, ուզում էի նենց լիներ՝ ինքը քաղաքապետ լիներ, տեսա բոյկոտի արդյունքում ոչ մի բան չի էղնում: Ես եկել եմ էսօր աշխատելու ի օգուտ մեր ժողովրդի, փորձեմ մեր ժողովրդի համար մի լավ բան անեմ:

-Ի՞նչ մարդկային վերաբերմունքի մասին էր ձեր հայտարությունը: Նշել էիք, որ բացի քաղաքական վերաբերմունքից՝ մարդկային վերաբերմունք էիք ակնկալում:

-Ուրեմն լսե՛ք, մի տարի Քրիստ Մարուքյանը մեզ մի անգամ չի դիմել, մի տարի մի անգամ չի տեսել մեզ, չի ասել իրա ծրագրերի մասին:

-Իրենք ասում էին, որ անելու են բոյկոտն այնքան ժամանակ, մինչեւ չբացահայտվեն դավաճանները:

-Ուրեմն լսե՛ք, վերջին անգամ եմ ասում՝ ես ընտրել եմ Քրիստ Մարուքյանին ու շատ փոշմանել եմ. քաղաքը մի տարի ա՝ էս օրն ա գցել, այ դրանից եմ փոշմանած:

-Ինչո՞ւ եք փոշմանել:

-Ոնց ինչո՞ւ, որ քաղաքն էս օրն ա գցել: