Վրաստանի Ազգային Անվտանգության ծառայությունը հատուկ գործողություն է իրականացնում Թբիլիսիի մերձակայքում  գտնվող բնակարաններից մեկում պատսպարված ահաբեկիչներին վնասազերծելու  ուղղությամբ: Վրացական լրատվամիջոցները հայտնում են, որ կասկածվող անձինք կրակ են բացել ուժայինների ուղղությամբ: Փոխհրաձգությունը, ըստ ականատեսների, շարունակվել է ողջ գիշեր: Բնակիչները տարհանվել են միայն այն շենքից, որտեղ այս պահին պատսպարված են զինված անձինք: Ռուսթավի 2 հեռուսատաալիքի փոխանցմամբ, նրանք երկուսն են և կասկածվում են ահաբեկչական խմբավորումների հետ կապ ունենալու  մեջ.