Որեւէ մեկի մտքով չանցնի,թե մենք թույլ արարածներ ենք, մենք ամենաուժեղ արարածներն ենք: Այս մասին այսօր՝ մարտի 8-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանը:

«Եթե հեղափոխություն լինի եւ կանայք վերցնեն իշխանությունն աշխարհում, հաստատ աշխարհն ավելի լավն է լինելու, քան հիմա»,- նշեց նա:

Պատգամավորը շեշտեց, որ «թող ներեն բոլոր տղամարդիկ, բայց կինը ավելի ուժեղ տեսակ է, ավելի առաջնորդող, դերային»: «Առանց կանանց մասնակցության որեւէ երկիր երկիր չի դառնա, կյանքը առաջ չի գնա որովհետեւ կյանք արարողը կինն է: Դա բոլորովին տղամարդկանց աշխարհ չէ: Շատ լավ կլինի, եթե կանայք ավելի շատ լինեին գործադիր, օրենսդիր մարմնում, լավ չէ՞ր լինի, որ կին վարչապետ, նախագահ ունենայինք»,- նշեց նա՝ հավելելով, որ մի օր այդպես էլ կլինի:

Մարգարիտ Եսայանը նշեց, որ տունն ավելի լավ կինն է կարգի բերում, հետեւաբար՝ նա կարող է կարգի բերել նաեւ քաղաք, երկիր, պետություն: Նրա խոսքով՝ ամենակարեւորը կնոջ համար ճիշտ տղամարդու կողքին հայտնվելն է, քանի որ առանց տղամարդու ներդաշնակություն գոյություն չունի:

Նա նշեց, որ կինը պետք է գտնի այնպիսի տղամարդու, որ չկորցնի կանացիությունը, ուժը եւ հմայքը, իսկ ընդդիմադիր կանանց նա մաղթեց լավատեսություն եւ հավատ:

Մարգարիտ Եսայանը անկեղածացավ՝ նշելով, որ պատգամավոր դառնալով կորցրել է այն հաճույքը, որն ուներ լրագրող աշխատելու տարիներին,: Այդ հաճույքից ես ինձ զրկեցի, բայց որպես կին՝ ոչինչ չեմ կոցրել: Կորցրել եմ ազատ գրելու հաճույքը»,- նշեց Մարգարիտ Եսայանը:

Լուսանկարը՝ ԱրսենՍարգսյանի/NEWS.am