ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 23-ին ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Նոյեմբերի 23-24-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ. լեռնային և նախալեռնային գոտիներում` ձյան, հովտային գոտում` ձնախառն անձրևի տեսքով: 

Դիլիջանի և Տիգրանաշենի ոլորաններում, Սիսիան-Գորայք, Ապարան-Սպիտակ, Սևան-Հրազդան և «Չայնիի ոլորաններ»-Հրազդան, Սոտք-Քարվաճառ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Կոտայքի մարզի Չարենցավան, Սյունիքի մարզի Քաջարան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Լոռու մարզի Վանաձոր, Սպիտակ քաղաքներում, Սարավան-Զանգեր ավտոճանապարհին առկա են տեղումներ ձյան տեսքով:

Սյունիքի մարզում առկա է մառախուղ:

Ելնելով սպասվող անբարենպաստ եղանակային պայմաններից` բոլոր վարորդնրին հորդորում ենք նշված մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: