«Իրատես» թերթը գրում է.

«Ասում են, թե ռուսական «Звезда» հեռուստաալիքի հայտնի զրպարտանքը շատ «ծալքեր» ունի: Երբ Սեյրան Օհանյանն ընդդիմացավ եւ խոստացավ ընտրություններում հաղթել ու վերջ դնել նաեւ իր ձեռամբ հիմք դրած իշխանական արատավոր բարքերին, այդ օրերին նա հզոր հենարան ուներ Ռուսաստանում:

Ասում են՝ նրան նեցուկ էր Սերգեյ Շոյգուն: Իրազեկ աղբյուրների պնդմամբ՝ նրանց հարաբերությունները շատ ջերմ էին... Ի դեպ, ասում են, թե... այդ ընկերությունից հաճախ է օգտվել Սեյրան Օհանյանը:

Հաշվի առնելով նրա տիկնոջ ներկա «վրեժխնդիր» պահվածքը, իշխանության վերնախավում կանգնած որոշ մարդկանց մերկացնելու անհագուրդ ցանկությունը, գուցե նորից հիշվել է Շոյգուի հետ ընկերությունը:

Թերեւս այդ պատճառով է ՌԴ պաշտպանության նախարարության ենթակայությամբ գործող «Звезда»-ի հաղորդավարուհին՝ սիլիկոնախեղդ շրթունքներով հայտնի Վերոնիկա Կրաշենիննիկովան, «զարմանում», թե՝ ՀՀԿ ղեկավարության հետ հանդիպման ժամանակ լոգոյի մասին հարցին պատասխանելով՝ «...один из руководителей подтвердил: да, мы арийцы!»:

Հետաքրքիր է, ՀՀԿ-ից ո՞վ է նրա հետ զրուցել: Իսկ գուցե ոչ թե ՀՀԿ-ականի, այլ ՀՀԿ-ից անջատված Սեյրան Օհանյանի կամ նրա ստատուսագիր տիկնո՞ջ հետ է զրուցել գլոբալիզացիայի հայտնի կողմնակից Կրաշենիննիկովան: Գուցե եւ... Հո իզուր չեն ասում, թե քաղաքականության մեջ շատ հարցեր հնարավոր է «գլուխ բերել» ընկերության միջոցով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում