Երեկ՝ նոյեմբերի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում:

ժամը 22:00-ի սահմաններում Ստեփանավանի բժշկական կենտրոնից Ոստիկանության Ստեփանավանի բաժի հայտնել են, որ «գլխի գագաթածոծրակային շրջանի սալջարդ վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Պարզվել է, որ վիրավորը Ստեփանավան քաղաքի Գործարարների փողոցի բնակիչ, 56-ամյա Սեյրան Գրիգորյանն է:

Պարզվել է նաև, որ նույն օրը, ժամը 21:00-ի սահմաններում, նշված փողոցի հարևանությամբ գտնվող նախկին Գարեջրի գործարանի տարածքում վիճաբանություն է տեղի ունեցել նրա և Ստեփանավան քաղաքի Բաղրամյան փողոցի բնակիչ, 43-ամյա Արտաշես Ջանջուղազյանի միջև:

Վերջինս կասկածվում է Ս. Գրիգորյանի գլխին կացնով հարվածելու մեջ:

Փաստի առթիվ Ոստիկանության Ստեփանավանի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել: 

shamshyan.com-ի տեղեկություններով՝ Ա. Ջանջուղազյանը «Սանասար Ջանջուղազյան» ՍՊԸ-ի տնօրենն է: