ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը նոյեմբերի 26-ին, ժամը 00:07-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղում այրվում է բեռնատար ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: 

Պարզվել է, որ ամբողջությամբ այրվել է Նորատուս գյուղի Սևանի փողոցի թիվ 26 հասցեում գտնվող խեցգետնի բուծարանի մոտ կայանած «Mercedes» մակնիշի 34 AR 591 պետհամարանիշով բեռնատար սառնարան ավտոմեքենան:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:15-ին, մարվել՝ 01:57-ին: