ՀՀ առողջապահության նախարարության աշխատակիցների և բուժաշխատողների երեխաներին առաջինը պատվաստեցին պապիլոմա վիրուսի դեմ: 

Նոյեմբերի 26-ին լրագրողների համար կազմակերպված իրազեկման դասընթացի ավարտին պատվաստվեցին Իմունկանխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանի և այլ բժիշկների դուստրերը:

«Մինչ այս բնակչության շրջանում ասեկոսեներ էին պտտվումթե ես իմաղջկան չեմ պատվաստիՊատվաստման անվտանգությանն այնքան եմվստահումոր հրապարակավ ցույց տվեցիոր իմ աղջիկը ևս պատվաստվումէ»,- ասաց Գայանե Սահակյանը: Նրա խոսքով՝ թեև իր աղջիկն ավելի բարձր տարիքի է, սակայն այլ երկրների փորձը ցույց է տվել, որ կարելի է պատվաստել պապիլոմա վիրուսը չունեցող նաև 13 տարեկանից բարձր աղջիկների:

Պատվաստվեցին բազմաթիվ բուժաշխատողների աղջիկներ, նաև բուժաշխատողներ:
«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի մանկաբուժությանծառայության ղեկավար Լիլիթ Մարությանի դուստրը ևս պատվաստվողների շարքում էր: «Ուզում ենք ցույց տալոր բժիշկներն առաջինն իրենց երեխաներինեն պատվաստումքանի որ կարծիքներ էին հնչելթե մենք չենք պատվաստելումեր երեխաներինՄենք՝ բժիշկներս ավելի շատ ենք կարդում մասնագիտականգրականությունև եթե «Գարդասիլը» վտանգավոր լիներոչ մի մայր չէրպատվաստի իր երեխայինԵս ի սկզբանե սպասում էիթե երբ է «Գարդասիլը» ներդրվելու նաև Հայաստանումև շատ ուրախացաոր այն համընկավ իմ աղջկա՝ Անիի 13 տարին լրանալու հետ»,- ասաց Մարությանն ու հավելեց՝ իր երեխային կպատվաստեր նաև վճարովի կարգով:

Մինչև կիրառելը «Գարդասիլ»-ը պահպանվել էր համապատասխան ջերմային միջավայրում: 
Անհետաձգելի անաֆիլակտիկ ռեակցիաների դեպքերի ամար նախապատրաստել էին «Դեկսամետազոն», նաև անուշադրի սպիրտ` հավանական ուշաթափությունների համար, Պատվաստումներն իրականացրեցին «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն»-ի բժիշկ-իմունոլոգ Սաթինե Պողոսյանը, մանկաբույժ Մարինե Կիրակոսյանը: