Նոյեմբերի 26-ին, ժամը 06:51-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Անտառուտ գյուղում այրվում է կուտակած անասնակեր: 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Անտառուտ գյուղի 1-ին փողոցի 1-ին փակուղու Վարազդատ Հունանյանի թիվ 15 տան մոտակայքում գտնվող անասնագոմի տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:49-ին, մարվել՝ 11:37-ին: Արվել է մոտ 600 հակ կուտակած անասնակեր: